The Organisation for Economic Co-operation and Development (OECD) released the 2025 update to the OECD Model Tax Convention on Income and on Capital, providing new guidance on short-term cross-border remote work, taxation of income from natural resource extraction and intragroup financing.
The changes, which aim to enhance tax certainty and support fair and efficient cross-border business taxation among others, include:
- Cross-border remote work: New detailed guidance on when an individual’s home or other relevant place in another State may constitute a fixed place of business:
- Introduces a 50% working time threshold and requirement of a commercial reason for presence in the other State.
- Clarifies that purely cost‑saving arrangements or intermittent/incidental work do not create a PE, and that the place must be used on a continuous basis.
- Natural resources: A new alternative tax treaty provision to ensure that income from activities connected with natural resources extraction is taxed where it occurs, reinforcing source-country rights and supporting resource-endowed developing economies
- Allows treaty partners to agree a shorter time threshold (e.g., 30, 90 or 183 days) for deeming a PE for such activities, instead of the standard 6–12 month thresholds.
- For intra‑group financing, the OECD clarified: first determine whether the transaction is a loan or an equity contribution, and only then apply the arm’s length principle. Corresponding adjustments between countries are possible only if the other State agrees that the primary adjustment is justified and consistent with the arm’s length principle.
- Other improvements: Additional refinements to enhance consistency in treaty interpretation, strengthen tax certainty, and align Commentaries with modern business practices and BEPS recommendations.
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ) հրապարակել է Եկամուտների և կապիտալի վերաբերյալ ՏՀԶԿ-ի մոդելային հարկային կոնվենցիայի 2025 թվականի թարմացումը, որը ներառում է նոր ուղեցույցներ կարճաժամկետ միջսահմանային հեռավար աշխատանքի, բնական պաշարների հետազոտման և արդյունահանման գծով ստացված եկամուտների հարկման, ինչպես նաև ներխմբային ֆինանսավորման վերաբերյալ։
Փոփոխությունները, որոնք նպատակ ունեն բարձրացնել հարկային կանխատեսելիությունը և աջակցել արդար ու արդյունավետ սահմանանց բիզնեսի հարկմանը, ի լրումն այլ դրույթների ներառում են նաև՝
- Միջսահմանային հեռավար աշխատանք․ նոր մանրամասն ուղեցույց այն մասին, թե երբ կարող է ֆիզիկական անձի այլ պետությունում տունը կամ համապատասխան այլ տարածք կարող է համարվել ձեռնարկության հաստատուն բիզնես վայր,
- Սահմանում են աշխատանքային ժամանակի 50% շեմ և պահանջում տվյալ պետությունում գտնվելու համար բիզնես նպատակ,
- Պարզաբանում են, որ վայրը պետք է օգտագործվի շարունակական հիմքով և միայն ծախսերի կրճատման նպատակով իրականացվող կամ ընդհատվող/պատահական աշխատանքը չի ստեղծում մշտական ներկայացուցչություն։
- Բնական պաշարներ․ առաջարկվում է նոր այլընտրանքային դրույթ կրկնակի հարկման համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) մեջ, համաձայն որի՝ բնական պաշարների հետազոտման և արդյունահանման հետ կապված գործունեությունից ստացված եկամուտը հարկվելու է այն վայրում, որտեղ այն առաջանում է՝ ամրապնդելով աղբյուր պետությունում հարկման սկզբունքը և աջակցելով բնական պաշարներով հարուստ զարգացող տնտեսություններին։
-
- Թույլ է տալիս Համաձայնագրի կողմերին նման գործունեության մասով մշտական հաստատություն ճանաչելու նպատակով ստանդարտ 6–12 ամսվա շեմը փոխարինել ավելի կարճ ժամանակային շեմով (օր.՝ 30, 90 կամ 183 օր)։
- Ներխմբային ֆինանսավորում․ ՏՀԶԿ-ն պարզաբանել է՝ նախ պետք է որոշել, արդյոք գործարքը վարկ է, թե կապիտալի ներդրում, և միայն դրանից հետո կիրառել «պարզած ձեռքի հեռավորության» սկզբունքը։ Կողմերի միջև համապատասխանեցնող ճշգրտումները հնարավոր են միայն այն դեպքում, երբ մյուս պետությունը համաձայն է, որ հիմնական ճշգրտումը հիմնավորված է և համապատասխանում է «պարզած ձեռքի հեռավորության» սկզբունքը։
- Այլ լրացումներ․Սահմանվել են լրացուցիչ ճշգրտող դրույթներ՝ Համաձայնագրերի մեկնաբանության միասնականությունը ապահովելու, հարկային հստակությունը ամրապնդելու, և Համաձայնագրերի մեկնաբանությունները ժամանակակից բիզնես պրակտիկային և Հարկման բազայի խեղաթյուրման ու շահույթի տեղաշարժի (BEPS) առաջարկություններին համահունչ դարձնելու նպատակով։